Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է 164 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Նատալի Օհանյանի նամակը հայ զինվորին 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, որ տեղ չի հասել, ԱԱԾ-ն հայտնաբերել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը՝ առաջնագիծ ուղարկելու համար հավաքված օգնության մեջ։
Ի՞նչ է կատարվում Էջմիածնում` ջիպերի «հեղափոխություն» ջիպերի դե՞մ: Փաստացի քաղաքը ինքնակամ հանձնվել է օտարամուտ «նվաճողներին», որ իբր ազատագրում են տեղական «նվաճողից»: Եվ դա` մի քանի օր շարունակ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է, որ չնայած իրենց կողմից բազմիցս հնչեցված հորդորների, այդուհանդերձ սոցցանցերում շարունակվում են տեղ գտնել բանակի հեղինակությունը խաթարող և ըստ այդմ նաև հանրության շրջանում հիմնազուրկ բողոքների տեղիք տվող գրառումներ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունը, հանուն մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության և մարդու իրավունքների իր պայքարի համար։
Վրացի երիտասարդները բողոքում են թմրանյութերի դեմ պայքարում կառավարության կոշտ քաղաքականության դեմ և կիրակի վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ: Նախօրեին ավելի քան 2000 ցուցարար պահանջում էր վարչապետի և ՆԳ նախարարի հրաժարականը:
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը «մայիսի 7-ին, ժամը 20.05 կժամանի Երևան»։ «Պատրաստվենք դիմավորման հզոր արարողության»,- գրել է Փաշինյանը։
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց վաղն առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:
Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի բռնապետ ղեկավարը խոսում է չափազանց շատ, և մեծ քանակի նյութեր են կուտակվում, ցանկանում եմ ուղղակի պարբերաբար ելույթներից որոշ հետաքրքիր հատվածներ տեղադրել, որոնք սովորաբար կորում են լրահոսում։